Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռենո Լոգան»-ի տերը գողացել է «Դեյվո»-ի տիրոջ պլանշետը

Հասարակություն
03.03.13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1991 թ. ծնված Տիգրան Բ.-ն և հայտնել, որ Բ-2 թաղամասում կայանված իր «Դեյվո» մակնիշի ավտոմեքենայից գողացել են պլանշետը` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Մալաթիայի բաժն ծառայողները ժամը 23.50-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 137 շենքի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Մանվել Խ.-ին` իր «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի հետ: Նա խոստովանել է կատարածը և ավտոմեքենայի նստելատեղի տակից ներկայացրել պլանշետը: Կատարվում է հետաքննություն: