Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլ անելով՝ քաղաքական գործիչների ուշադրությունն է ցանկանում գրավել

Քաղաքականություն
liparitpetrosyan-640x360

Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Արժեքների հեղափոխության» մասնակից, 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը,  հացադուլ հայտարարելով, ցանկանում է քաղաքական գործիչների ուշադրությունն ուղղել քաղբանտարկյալների  վրա։ «Այլ ոչ թե խոսեն միայն այն ժամանակ, երբ իրենց հարմար է եւ ոչինչ չանեն»,-այս մասին այսօր նա հանդիպման ընթացքում տեղեկացրել է եղբորը՝ Աշոտ Պետրոսյանին։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Աշոտ Պետրոսյանը, երեկվանից հացադուլ հայտարարած եղբոր ինքնազգացողությունը լավ է եւ հացադուլն անժամկետ է։ «Ասաց, որ շարունակում եմ պայքարել ազատազրկված վիճակում»,- նշեց եղբայրը։ Հացադուլ հայտարարելով՝ նա իր բողոքն է հայտնում քաղաքական շարժառիթներով, Հիմնադիր խորհրդարանի անդամների եւ աջակիցների նկատմամբ զանգվածային հետապնդումների, Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների գործով Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը մերժելու ապօրինի գործողությունների դեմ: