Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանիք է անհետացել. ահազանգում է Անահիտ Բախշյանը (տեսանյութ)

Հասարակություն
diana-nkar2

«2014թ-ի դեկտեմբերի 5-ից Աբովյան քաղաքում բնակվող Մխիթարյանների ընտանիքը անհետ կորած է»,-ահազանգում է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։ Վերջինիս տեղեկացմամբ՝ ընտանիքի հայրը՝ Մխիթարյան Արթուրը, և մայրը Պետրոսյան Անժելան, ունեն 3 երեխա, որից երկուսը անչափահաս են՝ դպրոցահասակ, սպասում են նաև 4-րդ երեխային։ Դուստրը՝ Մխիթարյան Ամալյան, 7-րդ դասարանցի է, մեծ որդին պետք է զորակոչվեր բանակ,սակայն չի գնացել, իսկ փոքր որդին 1-ին դասարանցի է։ «Էս մարդիկ ու՞ր են ՝ չկան։ Նրանք վերցրել են երեխաներին ու գնացել են, չգիտենք, թե ուր, ինչի համար»,- հայտարարում է տիկին Բախշյանը։ Վերջինիս խոսքերով՝ այդ երեխաները դպրոց չեն հաճախում, զրկված են կրթություն ստանալու իրենց իրավունքից, ինչը քրեորեն պատժելի արարք է համարվում։ Նրանց մասին որևէ մեկը որևիցե տեղեկություն չունի։ Տիկին Բախշյանը նաև շեշտում է , որ ոստիկանությունը գիտի այս ընտանիքի մասին, սակայն քայլեր չի ձեռնարկում նրանց հայտնաբերելու ու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ, կամ բավարար չափով ուշադրություն չի դարձնում խնդրին։ Մանրամասները՝ տեսանյութում։