Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լսումներ՝ առանց նախարարների. պատգամավորները դժգոհ են

Քաղաքականություն
azh

ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ այսօր ԱԺ նիստերի դահլիճում անցկացվում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկա չեն, որքան էլ պատգամավորները դժգոհում են, որ ԱԺ չեն ներկայանում հենց իրենք՝ նախարարները՝ այդպիսով անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով օրենսդիրի նկատմամբ: Լսումներին ներկայացել են Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն ու Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պարզաբանեց, որ երկու նախարարներ էլ այս պահին գործուղման են, այդ պատճառով լսումներին ներկայացել են փոխնախարարները: Ըստ Արտակ Զաքարյանի՝ խնդիրն ունի եւ տնտեսական, եւ ֆինանսական, եւ ներդրումային մեծ նշանակություն. «Խիստ անհրաժեշտ է խորհրդարանական վերահսկողություն իրականացնել: Արդեն կա 750 մլն ներդրում, բանակցային գործընթացում է 550 մլն դոլար ներդրման հարցը»: 2012թ. կառուցվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»-ի երկարությունը 556 կմ է, որն ապահովելու է 100կմ/ժ արագություն: Ծրագրի իրականացման ժամկետի ավարտը նախատեսված է 2020թ.: Այս պահին իրականացվում է երեք տրանշի ծրագիրը՝ Աշտարակ-Գյումրի:  Ներդրումային ծրագրերն իրականացրել են Եվրոպական ներդրումային բանկը, Ասիական զարգացման բանկը եւ հարեւան երկրների դոնոր կազմակերպությունները: