Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարաթափում՝ Շատին գյուղի սկզբնամասում

Կարևոր լուրեր Հասարակություն
1ee62ecb8934f6a4837c353865b25542

Մայիսի 13-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի սկզբնամասում՝ Մ-10 ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 10-րդ կմ-ում՝ Շատին գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում (ութ քար՝ մոտ 1,5 խմ), որի հետևանքով ճամփեզրին գտնվող էլ.սյունը թեքվել է: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ Եղեգնաձորի ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ճանապարհից հեռացրել են քարերը և ուղղել էլ.սյունը: ՏԿԱԻՆ