A
A
Հրաչյա Հարությունյանի հարազատները դեռ սպասում են
Մոսկվայի Տրոիցկի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատները դեռ սպասում են, որ նա կտեղափոխվի եւ պատժի մնացած մասը կկրի Հայաստանի ՔԿՀ-ներից մեկում։ «Արդարադատության նախարարությունից ասում են` սպասեք, ամեն ինչ լավ կլինի, բայց դեռ նորություն չկա»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը։ Դեռ հունվար ամսին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել էր նրանց եւ տեղեկացրել, որ տեղափոխման հարցը ընթացքի մեջ է։ 2013 թ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել։ Հայ վարորդը ընդունել էր իր մեղքը։