A
A
Ամբողջությամբ այրվել է շենքի մոտ կայանված ավտոմեքենա
Մայիսի 8-ին, ժամը 15.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49/2 շենքի մոտակայքում այրվում է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.42-ին, մարվել՝ 15.50-ին: Ամբողջությամբ այրվել է «ԲՄՎ» մակնիշի 34 OM 322 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Լ. Զ.) շարժիչի հատվածը: