Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ժամանեց Մոսկվա

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serj-sargsyan-Putin

Մոսկվայի ժամանակով ժամը 15.20-ին Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վայրէջք կատարեց Սերժ Սարգսյանի ինքնաթիռը։ Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը։ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Հայրենական Մեծ պատերազմի 70- ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը։