Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ տեսուչը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին. ԱԱԾ

Կարևոր լուրեր Հասարակություն
8541f7a4e3f8f97d04499fa9bce03e92

Ս.թ մայիսի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների  արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի  Պետական Համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի  վերահսկման բաժնի ավագ  տեսուչ Արթուր Լևոնի Աճեմյանը: Արթուր Աճեմյանը, նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող  Կ.Ս.-ի երկու քննությունների  գնահատականները  դրական  նշանակելու գործընթացը  կարգավորելու համար պահանջել և ստացել է 300 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն