Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայլերին ոչ ոք չի կարող վերացնել, գայլը աղվեսից խորամանկ է. որսորդ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
337828ae0fe51b17c54b79a752fce515

Որսորդ Հովիկ Սարիբեկյանը եկել է Երեւան՝ գայլի մորթի հանձնելու, որի համար կստանա 100 000 դրամ։ Ամեն հինգշաբթի Կենդանաբանության ինստիտուտում մթերվելու են գայլերի մորթիներ։ Հովիկ Սարիբեկյանը   վստահեցնում է, թե գայլին որսացել է ոչ թե գումարի համար, այլ՝ ոչխարի հոտը փրկելու։  Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը մորթին ընդունելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրում էր՝ համոզվելու համար, որ այն գայլի է։ Ըստ պաշտոնյայի՝ պաշտոնապես թույլատրված որսը միտված է բնակելի տարածքները գայլերի հարձակումից կանխելուն։ Մորթիների ընդունումը սկսվել է 2011 թվականից։ Այս տարիներին ընթացքում ընդունվել է 434 գայլի մորթի։ Այս տարի նախատեսվում է ընդունել 200-ը։ Նախարարության ներկայացուցիչը չի ընդունում բնապահպանների քննադատությունը, թե նման քաղաքականությունը կարող է բերել գայլերի վերացման։ Գայլերն անտառների սանիտարներն են։ Բնապահպանները ահազանգում են, որ նրանց թվաքանակի պակասումը կազդի էկոհամակարգի կտրուկ փոփոխության։ Հավաքագրված մորթիները Հայաստանում չեն օգտագործվում։ Գենետիկական ստուգումներ անցկացնելուց հետո դրանք ոչնչացվում են։   Ավելին՝ տեսանյութով