Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում ներում է շնորհվել որոշ դատապարտյալների

Քաղաքականություն
aa6f6380759238d7b9925463cdef2055

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 5 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 16 հոգու: Մերժվել է ներում շնորհել 45 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ