A
A
«Ոմանց պետք էր, որ Գալուստ Սահակյանը խնդիրներ ունենար»
Քիչ առաջ Գալուստ Սահակյանն ընդամենը ծիծաղով մեկնաբանեց իր հրաժարականի մասին լուրերը։ Անդրադառնալով Հարավային Օսեթիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման պատճառով առաջացած դիվանագիտական սկանդալին՝ նա նկատեց, որ մենք Օսեթիայի հետ բացարձակապես որեւէ տիպի հարաբերություն չունենք, հետեւաբար սկանդալի պատճառ չէր կարող լինել. մարդն ընդամենը եկել, ցավակցել, գնացել է. «Ուղղակի ոմանց եւ այստեղ՝ Հայաստանում, եւ Վրաստանում պետք էր, որ Գալուստ Սահակյանը խնդիրներ ունենար»։