A
A
Նախարարի հրահանգները՝ «Վերջին դաս»-ի կապակցությամբ
«Վերջին դասը»` դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է ուղարկել ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ գտնվող դպրոցներին, որում, մասնավորապես, նշվում է. "Մայիսի 22-ին ավարտական դասարաններում կազմակերպվող "Վերջին դաս" միջոցառումը սովորողների համար իրական տոն դարձնելու համար պետք է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել պարտադրված դրամահավաքը, միջոցառումներն անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով": Համապատասխան գրություններով նախարարը դիմել է նաև այն պատկան մարմիններին, որոնց ենթակայության տակ գործում են հանրակրթական ուսումնական հաստատություններ: