Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է ավելի նման մարդասպանի. Կարո Կարապետյա՞նը, թե՞ Գոհար Ենոքյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Naira_Zohrabyan1

Այսօր պարզվում է, որ Ազգային Ժողովի նախորդ գումարման պատգամավոր Գոհար Ենոքյանը մի քանի տարի առաջ ծրագրել է պատգամավոր Կարո Կարապետյանի սպանությունը։ Ազգային Ժողովում տեղյակ էին կատարվածից։ Պոտենցիալ զոհի մասին՝ միայն լավ կամ ոչինչ։ Պատգամավոր Արագած Ախոյանին եւ Կարո Կարապետյանին կապում է նույն կուսակցությունը միմյանցից անկախ նույն ժամանակում լքելը։ Այսօր Ախոյանը չի ասի, թե Կարո Կարապետյանին ճանաչելու 8 տարվա ընթացքում վերջինս դարձել է բարեկամ։ Ոչ էլ նրա օրենսդրական գործունեությանն է տեղյակ. «Բավականին հեղինակություն ունի եւ լուրջ էլեկտորատ, որն ապահովում է ձայները ընտրություններին»։ Նաիրա Զոհրաբյանն իր նախկին կուսակցին լավ գիտի։ Սակայն խուսափում է ասել՝ ո՞վ է ավելի նման մարդասանի՝ Կարո Կարապետյա՞նը, թե՞ Գոհար Ենոքյանը. «Եկեք այս հարցում իմ անձնական կարծիքը թողնենք ինձ»։ Սպանություն նախապատրաստելու մեղադրանքը երեկ նախնական կալանքի պահման վայրում Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում նախկին պատգամավոր, 73-ամյա ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանը ձեւակերպել է որպես դեդեկտիվի գերագույն ժանր համաշխարհային պատմության մեջ. «Ենոքյանն ունի ոչ միայն բարձր ճնշում, այլեւ վերջերս ենթարկվել է բարդ վիրահատության»։ Տիկին Զոհրաբյանն Ազգային Ժողովում ստորագրահավաք է նախաձեռնել Գոհար Ենոքյանի խափանման միջոց կալանքը չեղյալ համարելու համար։ Նիկոլ Փաշինյանը վերջին ստորագրողներից է։ Ստորագրահավաքին միացել են Ազգային Ժողովի բացառաես բոլոր խմբակցությունների պատգամավորները։