Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խոպանչիները» կմտնեն հարկային դաշտ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
assembly7

ԱԺ արտահերթ նիստում այսօր Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք պետք է աշխատեն շինարարական աշխատանքների վրա, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որեւէ համապատասխան կազմակերպության հետ եւ հետագայում 13 տոկոս եկամտահարկը եւ 5 տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե տվյալ երկրի բյուջե: «Տրամաբանությունը հետեւյալն է՝ մեր հայրենակիցները կատարում են արտերկրում շինարակական աշխատանքներ, սակայն մեր երկրում որեւէ տեղ գրանցված չեն որպես վարձու աշխատող: Նպատակն այն է, որ գրանցում ստանան ՀՀ համապատասխան գործատուի մոտ, այդ դեպքում տվյալ կազմակերպությունը ծառայություններ կմատուցի դրսի համապատասխան կազմակերպությանը: Խնդիրն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները տվյալ պետությանն են մուծում եկամտահարկ: Ստացվում է, որ միայն մեր երկրում եկամտահարկ կգանձվի, իսկ ՌԴ-ում կազատվի»,- ասաց նա։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արձագանքեց. «Ես հասկացա՝ ամեն ինչից եկամուտ ենք ուզում, անգամ արտերկրում աշխատողից եկամուտ քաղել»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախ հայտարարեց, որ միանում է Լեւոն Զուրաբյանի կոչին,  ընդմիջմանը Սիրիայի հարցով խորհրդակցել ԱԺ նախագահի մոտ, ապա կրկին կոչ արեց միանալ իրենց ստորագրահավաքին՝ փոխելու Գոհար Ենոքյանի խափանման միջոցը. «Ես գիտեմ, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւս մտահոգ է ու երեկվանից քայլեր է անում: Կոչ եմ անում՝ ԱԺ բոլոր կանանց՝ միանալ: Իսկ օրենքի հետ կկապված ուզում եմ իմանալ՝ ինչ հարշվարկների հիման վրա են ստեղծվել 13 եւ 5 տոկոս դրույքաչափերը»: Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ այդ դրույքաչափերը համադրել են ԵՏՄ-ի կանոնակարգերի հետ: