Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիս» - «Գանձասար-Կապան»՝ գոլային երաշտ

Սպորտ
e717240531dedfbcb1656626514aa3d8

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրի առաջին խաղը դիտարժան չստացվեց: Մրցաշարի նախկին առաջատար Երեւանի «Ուլիսը» իր հարկի տակ ընդունեց նորաստեղծ «Գանձասար-Կապանին»: Երկու թիմերի ֆուտբոլիստները 90 րոպեում այդպես էլ չկարողացան գրավել դարպասները եւ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Եթե հաշվի առնենք այն, որ երեք օր առաջ թիմերը հանդիպել էին Կապանում եւ նույնպես չէին կարողացել գոլ խփել, ապա հասկանալի է, թե որքան հավասարազոր ներուժ ունեն երկու ակումբները: «Ուլիսը» հերթական միավորները կորցրեց եւ չկարողացավ շրջանցել 2-րդ տեղում գտնվող «Շիրակին», որը վաղը պետք է հանդիպի «Միկայի» հետ, նրա իսկ դաշտում: «Գանձասար-Կապանը» 28 միավորով առայժմ «Ալաշկերտի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: