Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոքառատ ամառ եւ թանկարժեք տոմսեր

Հասարակություն
783e0e475363ea0dc9cc2085a51655d6

Ռոքասերները այս ամռանը Երեւանում կվայելեն հայտնիների կենդանի համերգը։ Հունիսի 3-ին՝ժամը 20։00-ին, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Anathema» խմբի համերգը։ Սա այս խմբի առաջին համերգն է Հայաստանում։ Տոմսերի արժեքը սկսվում է 7000 դրամից, հասնում մինչեւ 30000 դրամ։ Երեւանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 27-ին՝ժամը 19։00-ին տեղի կունենա ռուսական Բի-2 խմբի համերգը։ Հատուկ հյուր՝Վարյա Դեմիդովա։ Համերգը կկայանա «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կազմակերպած ակցիայի շրջանակներում։ Տոմսերի արժեքը՝5000,10000,15000,20000,25000,30000։ Ամերիկյան բլյուզ-ռոքի հայտնիներից՝ Բեթ Հարթի երեւանյան կենդանի համերգը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ժամը 19։00-ին,Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերի արժեքը 7000 դրամից մինչեւ 70000 դրամ է։ Այս մասին տեղեկանում ենք կատարողների պաշտոնական կայքերից։ Հուլիսի 3-7 Թբիլիսիում եւս սպասվում է երաժշտական փառատոն, որին մասնակցում են. Հուլիսի 3-ին՝ Земфира, հուլիսի 4-ին՝Archive, հուլիսի 5-ին՝ Black Label Society, հուլիսի 6-ին՝ Beth Hart, իսկ հուլիսի 7-ին՝ Placebo: Տոմսերի արժեքը եւ այլ մանրամասներ ներկայացված են Tbilisi Open Air-ի պաշտոնական կայքում։ Տոմսերի արժեքը ներկայացնում են. 3 հուլիսի՝40 լարի,4 հուլիսի՝40 լարի, 5 հուլիսի՝30 լարի, 6 հուլիսի 30 լարի եւ 7 հուլիսի՝50 լարի։ Պաշտոնական կայքում ասվում է նաեւ, որ այս փառատոնը անհամեմատ ավելի հաջողված պետք է լինի։