Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյան. «Կան պատգամավորներ, որոնք ԵԱՀԿ-ն Եվրատեսիլից չեն տարբերում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
7O5d7vN16dI

Մայիսի 5-ին լրանում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովին առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը գիտի. «Առայժմ իրենք ցույց տվեցին, որ միայն մենք ենք ներկայացրել գրավոր առաջարկներ»։ Հունվարի Դաշնակցության ներկայացրած 10 կետանոց առաջարկներին ոչինչ չի ավելացվել։ Այն քննարկվում է։ Արմեն Ռուստամյանն ակնկալում է, որ քննարկումների արդյունքում սեղանին կմնա միայն սահմանադրական փոփոխությունների խորհրդարանական տարբերակը. «Վստահ եմ, որ նաեւ պետք է հենվել այն հայտարարության վրա, որը նախագահը կատարել է, որովհետեւ նա հավանություն է տվել այն հայեցակարգին, որը ենթադրում է անցում խորհրդարանական համակարգին»։ Նաիրա Զոհրաբյանի գլխավորած ԲՀԿ-ն մասնագիտական հանձնաժողովին առաջարկներ կներկայացներ միայն այն դեպքում, եթե սեղանին դրվեր գործող կիսանախագահական համակարգը բարեփոխելու մասին հայեցակարգ. «Բայց քանի որ չի ներկայացվել, այսինքն, ըստ էության մենք կարող ենք ասել, որ օրակարգում մնում է մեկ տարբերակ, ԲՀԿ-ն որեւէ առաջարկ չի ներկայացնելու»։ Խորհրդարանական տարբերակի թերություններից առաջինն, ըստ տիկին Զոհրաբյանի, այն է, որ կուսակցությունները կայացած չեն։ Բավական է նայել գործող խորհրդարանին. «Կան պատգամավորներ, որոնք, օրինակ, ԵԱՀԿ-ն Եվրատեսիլից չեն տարբերում»։ Հանրապետական կուսակցությունն սպասում է մայիսի 5-ին, թող անցնի, նոր կասեն, թե ինչ առաջարկներ ունեն։ Բայց գոնե ունե՞ն։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով. «Ո՞վ ասաց, որ չունենք»։ Հայ Ազգային Կոնգրեսը նույնիսկ կարիք չունի ասելու, որ այս իշխանության հետ բովանդակային քննարկումների չի գնալու։ Արամ Մանուկյանի կարծիքով՝ «Էսօր Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն Հայաստանում չկա»։Մնացած ամեն ինչը բլեֆ է՝ երկարացնել Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Սա, ըստ Արամ Մանուկյանի, հասկացել են եւ եվրոպացիները, եւ միջազգային կազմակերպությունները։