Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինսկի խմբի հիշեցումը՝ ԼՂ ԱԺ ընտրությունների նախօրեին

Քաղաքականություն
3d320307dd17e4eeefa00b9c3616fac1

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն ոչ հեռու ապագայում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատել են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Երկու երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետո խումբը հայտարարություն է արել, որի կեսը վերաբերում է մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ «Հակամարտության համապարփակ լուծման կոնտեքստում՝ մենք ընդունում ենք ԼՂ ժողովրդի դերը՝ իր ապագան կերտելիս։ Ինչեւիցե, որեւէ մեկը երեք երկրներից/ համանախագահող-խմբ/ եւ ոչ էլ մեկ այլ երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնավար պետություն։ Հետեւաբար՝ մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդեցություն, եւ շեշտում ՝ դրանք ոչ մի կերպ չեն կանխորոշում ԼՂ վերջնական կարգավիճակը կամ արդյունքը բանակցությունների ,որոնք ընթանում են հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորման հասնելու համար »,-նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ։