Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի անձնագրի ուժը

Հասարակություն
c38b35b7b1ad5b8339fea47b0addf35b

Passportindex.org կայքը ներկայացնում է աշխարհի պետությունների անձնագրերի համաշխարհային ինդեքսը։ Մասնագետների կողմից անձնագրերը դասակարգվել են՝ ըստ դրանց ազդեցիկության։ Աղյուսակում ընդգրկված 196 երկրի անձնագրերը բաժանված են 80 խմբի։ Յուրքանչյուր երկրի անձնագրի տրված է որոշակի հաշվարկային միավոր։ Ըստ Passportindex.org կայքի մասնագետների՝ աշխարհի ամենաազդեցիկ անձնագրերը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անձնագրերն են. զբաղեցնում են առաջին հորիզոնականը՝ 147 հաշվարկային միավորով։ Երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է երեք երկիր՝ Հարավային Կորեան, Գերմանիան և Ֆրանսիան, այս երկրներն ունեն 145 միավոր։ Երրորդ հորիզոնականն զբաղեցնում են Շվեդիան և Իտալիան՝ 144 միավորով։ Հայաստանն ունի 55 հաշվարկային միավոր և 62-րդ հորիզոնականում է։ Պետք է արձանագրել, որ սա միջինից ցածր ցուցանիշ է և մեր երկիրը իր հարևան պետություններից միայն Իրանից է առաջ։ Նախկին խորհրդային երկրներից ամենաբարձր հորիզոնականում գտնվում են Էստոնիան և Լատվիան՝ 134 միավորով։ Ռուսաստանը (98մ) գտնվում է 35-րդ հորիզոնականում։ Ուկրաինան 37-րդ հորիզոնականում է(96մ)։ Հայաստանի հարևան պետություններից Ադրբեջանը 10 երկրի հետ գտնվում է 57-րդ հորիզոնականում (61մ)։ Վրաստանը 59-րդ հորիզոնականում է՝ 59 միավորով, Թուրքիայի անձնագիրն ազդեցիկությամբ 29-րդ հորիզոնականում է՝ 108 միավորով ։ Հայաստանի հարավային հարևան Իրանը 70-րդ հորիզոնականում է (47մ)։ Վերջին՝ 80-րդ հորիզոնականում է գտնվում միանգամից 5 երկիր՝ Սան Թոմեն, Հարավային Սուդանը, Պաղեստինը, Մյանմարը և Սողոմոնի կղզիները։ Ըստ Passportindex.org-ի՝ աշխարհի պետությունների անձնագրերն ունեն 4 գույն։ 69 երկրի անձնագիր ունի կարմիր երանգ, 64 երկրինը կապույտ երանգի է, 41 երկրի անձնագիր կանաչ երանգ ունի,17 երկրինն էլ սև է։ Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ