Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյան․ «Քաղաքականության էջը ինձ համար փակ է». Ազատություն

Կարևոր լուրեր Հասարակություն
B45AE49D-090D-46C1-89B2-2B856416FF3B_w640_r1_s

«Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքականություն չի վերադառնա», - այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց հենց ինքը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդը։ Նա այսօր մասնակցում էր իրեն պատկանող «Առինջ մոլ» տոնավաճառի բացմանը։ Նոր տոնավաճառում 520 առևտրականներ երեք տարի առանց վարձավճարի առևտուր կանեն։ Ըստ Ծառուկյանի, քաղաքականությունից հեռանալը որևէ կերպ չի խանգարում իրագործել իր նպատակները։ «Արա՜, է՛ս տղեն․․․ ա՛յ տղա ջան, ես քեզ ասեցի՝ այդ էջը ես իմ համար փակել եմ», - արձագանքեց նա՝ շարունակելով․ - «Ես ուզում էի ժողովրդի համար: Եթե քո պես լրագրողներ չլինեին, որ լիարժեք աշխատանքը ճիշտ գնահատեին, այդպես չէր լինի: Հասկանալի՞ է, թե՞ ոչ: Ես ո՛չ անձնական շահ եմ ունեցել․․․ բոլորն էլ գիտեն․․․ ուզեցել եմ օգտակար լինել, լավ լինել երկրի համար, զարգացման համար, իմ ժողովրդի համար, բայց ձեր պես լրագրողները, որ լուն դավա են սարքում, և սխալ բաներ են գրում, դրա համար էլ այդպես ա լինում: Էդ հարցը պահի քեզ, կտանես՝ ուրիշի կտաս: Քո էն քաղաքական կարկառուն գործիչներին կտաս»: Մանրամասներն՝ այստեղ