Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ-ն «խառնվում» է ԼՂ խնդրի կարգավորմանը

Քաղաքականություն
fc560a19d69378157efa955c8a5acc8d

ԵԽԽՎ-ում կստեղծվի նոր ենթահանձնաժողով, որը կզբաղվի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների հակամարտություններին առնչվող հարցերով։ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի ենթահանձնաժողովը կզբաղվի այն հակամարտություններով, որտեղ ակտիվ ռազմական գործողությունները ավարտվել են, բայց չի կնքվել խաղաղության որևէ պայմանագիր՝ հակամարտող կողմերին բավարարող։ Այն չի հանդիսանալու հակամարտությոնը կարգավորող մեխանիզմ, այլ նպատակ ունի օգտագործել խորհրդարանական դիվանագիտությունը՝ աջակցելու համար արդեն առկա կարգավորման մեխանիզմներին։ Ենթահանձնաժողովը զբաղվելու է Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի, Հյուսիսային Կիպրոսի, Մերձդնեստրի և Ղրիմի հակամարտություններով, ինչպես նաև սպասվող զարգացումներով, Արևելյան Ուկրաինային առնչվող հարցերով։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրել է ԵԽԽՎ մամլո ծառայությունը։