ԵԽԽՎ 171 պատվիրակ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
ԵԽԽՎ 171 պատգամավորներ միացել են ֆրանսիացի պատվիրակ Ռենե Ռուքենի «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակում» փաստաթղթին՝ հարգանքի տուրք մատուցելով 1,5մլն զոհերի հիշատակին։ Պատգամավորները, իրենց ստորագրությունը դնելով հայտարարության տակ, հաստատում են, որ Հայոց ցեղասպանությունը աներեւակայելի հանցագործություն է, որի հստակ եւ ժամանակին չդատապարտելը պատճառ է դարձել այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են Հոլոքոստը եւ այլ ցեղասպանություններ։ Նրանք նաեւ ընդգծում են, որ Եվրոպայի խորհուրդը պետք է խրախուսի իր անդամ պետություններին՝ հաշտվել սեփական անցյալի հետ եւ հող նախապատրաստի ժողովուրդների միջեւ հետագա հարաբերությունների համար: Հիշեցնենք, որ սա գրավոր հայտարարության տեքստ է, այն չի ընդունվել ԵԽԽՎ-ի կողմից եւ ներկայացնում է միայն այն ստորագրողների տեսակետը։ Հայտարարության բնագիրը.