Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե սփյուռքը չլիներ, ցեղասպանությունը բոլորովին մոռացված կլիներ. Ռ. Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
richard-hovannisian-pan-photo

Ամերիկահայ պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը մեծ առաջընթաց է համարում վատիկանյան պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին Պապի ունեցած ելույթը։ Պապը ասել էր, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել։ «Իմանում ենք նաեւ, որ Գերմանիան պատրաստ է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Այս տարի ավելի մեծ տարածում գտավ ցեղասպանության ճանաչումը, քան երբեւիցե»,- «Ա1+»-ին ասաց Ռիչարդ Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյանը կարծում է, որ սփյուռքը մեծ դեր ունի Հայոց ցեղասպանության ճանաչման համար, եւ եթե սփյուռքը չլիներ, ցեղասպանությունը բոլորովին մոռացված կլիներ. «Իր սահմանափակ կարողություններով սփյուռքը ժխտողական քաղաքականության դեմ բավականին մեծ պայքար է տանում եւ բավականին մեծ հաջողություններ ենք արձանագրել»։ Ինչ վերաբերում է Թուրքիայի որդեգրած քաղաքականությանը, ապա ըստ Ռիչարդ Հովհաննիսյանի, նա չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել, ինչը մեզ համար անընդունելի է։