Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխային մանկատուն գցած ծնողը այդպես էլ չի կարողանում նրան ետ վերցնել

Հասարակություն
arm135824787643

ԱԺ-ը փաստաթուղթ է պատրաստելու՝ մանկատան երեխաների սոցիալական պաշտպանության համար: Այս երեխաների խնդրով զբաղվողները օրենսդիրներին բացատրում էին, որ հասարակությունը չպետք է այդքան հանդուրժող լինի երեխաներին լքող ծնողների հանդեպ: «Աջակցություն ցուցաբերելու պայմաններում այդ ծնողը այդպես էլ չի կարողանում իր երեխային հետ վերցնել, ուրեմն մենք էլ իրավունք չունենք բարի լինել: 8:35--ստացվեց` վերամիավորվեցին, հրաշալի է, չի ստացվում` ուրեմն պետք է դադարեցնել ծնողի իրավունքները եւ այս երեխային տալ այլընտրանքային խնամքի հնարավորություն»,-ասում է ՀՕՖ-ի ներկայացուցիչ Միրա Անտոնյանը: Բազմազավակ շատ ընտանիքներ սոցիալական վիճակից դրդված են երեխաներին տալիս գիշերօթիկ, որտեղ պետությունը մեկ երեխայի համար տարեկան ծախսում է 180 հազար դրամ. «Այդ 180 հազար դրամից 75 տոկոսը կանեն ադմինիստրատիվ ծախս` աշխատավարձ, շենքի պահպանում, 25 տոկոսը կծախսեմ քո երեխայի վրա: Էդ սննդի կամ հագուստի գումարը, որ պետք է ծախսեք այդ երեխայի վրա հաստատությունում, ընդամենն այդ 20 տոկոսը տվեք այդ ընտանիքին, թող իր երեխային պահի, ասում են` մենք չունենք մեխանիզմ»,- բացատրում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Աննա Հարությունյանը: Հատուկ դպրոցների ու մանկատների վրա պետությունը տարեկան 13 մլն դոլար է ծախսում: «Սոս մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամն աշխատում է 550 ընտանիքի հետ։ Ըստ ղեկավարի՝ 1350 երեխաներից յուրաքանչյուրի համար ծախսելով ընդամենը 20 եվրո` առավել արդյունավետ աշխատանք են անում. «Իջեւանի մանկական գյուղից 17 ընտանիք վերամիավորվել է, այսինքն` 17 երեխայի ընտանիքին աջակցել ենք զուգահեռ, երեխային ժամանակավորապես պահել ենք մեզ մոտ, աջակցել ենք, վերամիավորել»- ասում է «Սոս մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աշոտ Քոչարյանը: Հայաստանում հաշվառված է 5700 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, որից 730-ը մանկատանն են ապրում, 550-ը հաշմանդամ է, 154-ը` երկկողմանի ծնողազուրկ: