Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիայի վարչապետը թուրք ուսանողին՝ Պապը պարզ ուղերձ հղեց. ermenihaber

Քաղաքականություն
mario

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, երկօրյա այցով մեկնել է ԱՄՆ: Բացի քաղաքական շրջանակների հետ հանդիպումներից հետո Իտալիայի վարչապետն  ացելել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարան, որտեղ պատասխանել է ուսանողների հարցերին: «CnnTurk»-ի հաղորդմամբ` Իտալիայի վարչապետը համալսարանական այդ հանդիպման ժամանակ պատասխանել է նաև  թուրք ուսանող Ֆուրքան Փեհլիվանլըի` Թուրքիայի-Վատիկան հարաբերությունների մասին հարցին: Թուրք ուսանողը նախքան հարց ուղղելը հիշեցրել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի պատարագ էր մատուցել և կիրառել էր «ցեղասպանություն» եզրույթը: Թուրք ուսանողի հարցին ի պատասխան` Ռենցին ասել է. «Իտալիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում բավական պարզ է: Մեր արտաքին գործերի նախարարությունը  թուրքական կառավարության՝ պապի դեմ հնչեցրած արձագանքների առնչությամբ հայտնել է իր դիրքորոշումը: Մեկ դար առաջ  տեղի ունեցածի վերաբերյալ պապը բավական պարզ ուղերձ հղեց: Էրդողանի և իմ գործընկերոջ (Դավութօղլուի) արձագանքը բացասական եղավ, այդ իսկ պատճառով մեր արտգործանախարար Պաոլո Ջենտիլոնին էլ թուրքական կառավարությանը քննադատեց»: Մանրամասներն՝ այստեղ