Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին կներկայացվի որպես եզակի հուշարձան
Հուշարձանների և տեսարժան վայերի պահպանության միջազգային օրը՝ ապրիլի 18-
ին, ժամը 14:00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, կբացվի Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հիմնադրման 1100-ամյա հոբելյանին նվիրված «Հարատևող հիշողություն» խորագրով ցուցահանդես: Այն ներառում է հուշարձանի պատմաճարտարապետական նկարագրի վաղ շրջանի դրսևորումները:
Ցուցադրվելու են ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բնագիր լուսանկարներ: Ցուցահանդեսի նպատակն է՝
Աղթամարի սբ. Խաչ եկեղեցին ներկայացնել որպես միջնադարյան Հայաստանի եզակի ճարտարապետական հուշարձան և համաշխարհային մշակութային ժառանգության մաս
Պատկերացում տալ Վասպուրականի ճարտարապետական դպրոցի ու մասնավորապես Մանուել ճարտարապետի ստեղծագործությունների մասին
Ծանոթացնել Ս.Խաչի արտաքին և ներքին գեղազարդման յուրահատուկ դրսևորումներին
Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Վանա լճի Աղթամար կղզում , հայ ճարտարապետության կոթողներից մեկն է, հնում՝ Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն՝ Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը։ Պատկանում է քառակուսի հատակագծով, զույգ ավանդատներով, գմբեթավորված եկեղեցիների տիպին։ Կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով՝ ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանուելի կողմից։