Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվում են բեռնատար ավտոմեքենայի անվադողերը

Հասարակություն
1429176874_Large

Ապրիլի 16-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Սասունիկ գյուղի մոտակայքում, այրվում են բեռնատար ավտոմեքենայի անվադողերը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.27-ին, մարվել՝ 12.32-ին: Այրվել են «SNT» ՍՊԸ-ին պատկանող «Ման» մակնիշի 559 L S61 պետհամարանիշով (վարորդ Ծ. Ճ.) բեռնատար կցորդի անվադողերից երեքը մասամբ, մեկը՝ ամբողջովին: