A
A
Արցախցիների մասին ֆիլմ է նկարահանվում
Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է մոտ 45000 զինվոր, որոնցից վերադարձել են միայն 23000-ը: 2015թ. մարտի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում ապրում է մոտ 100 վետերան: «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում նկարահանում է «Արցախցիների մասնակցությունը Մեծ հայրենականին» ֆիլմը։ Նրանց կերպարում ամբողջացվում է արցախցիների մասնակցությունը Մեծ հայրենականին՝ ներկայացնելով պայքարող արցախցու հավաքական կերպարը։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվել են։ Տեսանյութը մոնտաժման փուլում է։ «Արցախցիների մասնակցությունը Մեծ հայրենականին» ֆիլմի պրեմիերան կկազմակերպվի Ստեփանակերտում։