Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրդեհ է բռնկվել

Հասարակություն
marriott

Ապրիլի 15-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ամիրյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի խոհանոցում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Պարզվել է, որ խոհանոցում այրվել է ճարպաջեռոցը: Հրդեհը մարվել է ժամը 18.17-ին: