Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ նախագահը տեղյակ է Սեֆիլյանի ձերբակալությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
hhh

Լեռնային Ղարաբաղը գտնվում է Եվրոպայի խորհրդի տարածաշրջանում, ու երբ սահմանին մարդիկ են զոհվում , այդ չի կարող չմտահոգել Խորհրդարանական վեհաժողովին։ ԵԽԽՎ նախագահը պատասխանում է «Ա1+»-ի դիտարկմանը, թե ինչպես է Վեհաժողովը հայտարարում, որ աջակցում է ԵԽԽՎ Մինսկի խմբին ու միաժամանակ որոշում զեկույց պատրաստել հայկական կողմի համար ոչ ընդունելի խորագրով։ «ԵԽԽՎ մեծամասնությունը ցանկացել է ունենալ այդպիսի վերնագրով զեկույց, մեծամասնությունը աջակցում է զեկուցողին։ Փաստ է, որ կա բռնությունների աճ , եւ պետք է ամեն ինչ անենք՝ օգնելու բռնությունները դադարեցնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Անն Բրասերը։ «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրված զեկույցը պատրաստում է Ռոբերտ Վոլտերը։ Անն Բրասերը ուզում է, որ այն լինի հավասարակշռված ։ Բայց միեւնույն է՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը չի պատրաստվում համագործակցել զեկուցողի հետ՝ համոզված, որ զեկույցը պատվիրված է Ադրբեջանի կողմից: Հայաստանյան հանդիպումներում քննարկվող թեմաներից մյուսն էլ եղել է սահմանադրական փոփոխությունները ։ ԵԽԽՎ նախագահը ընդգծում է, որ ամեն երկիր ինքն է ընտրում կառավարման իր փաստաթուղթը, իսկ իրենց համար կարեւոր է՝ այն լինի ԵԽ չափանիշներին համապատասխան։ Ծանոթ է նաեւ բարեփոխումների վերաբերյալ ընդդիմադիր կարծիքներին։ «Լայն կոնսենսուսը ոչ միայն քաղաքական, այլեւ քաղաքացիական սեկտորի աջակցությունն է»,- ասում է նա։ ԵԽԽՎ նախագահը տեղյակ է նաեւ « Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալություններին։ Զգուշանում է կարծիք հայտնել, սակայն շեշտում է ՝ խոսքի ազատությունը կարեւոր է, բայց այն ենթադրում է նաեւ պատասխանատվություն օրենքի շրջանակներում։ Անաչառ քննությունը միայն կարող է ցույց տալ, թե որքան հեռու էր ուզում գնալ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժումը։ Անն Բրասերը խոստովանում է՝ հայաստանյան որոշ քննարկումներ բարդ են եղել, սակայն այդ դրական է գնահատում ։ Եթե չլինեն տարբեր տեսակետներ, չի գտնվի նաեւ լուծումը։ Ընդգծում է՝ Հայաստանը բավականին գործ է արել՝ ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Իսկ ահա կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելող կոնվենցիան դեռ չի ստորագրել։ Այս այցի ընթացքում հայ պաշտոնյանները խոստացել են, որ կստորագրեն,քանի որ չեն ուզում լինել վերջին երկիրը, որը կանի այդ։ Կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը կարեւոր է Հայաստանի հեղինակության համար, -շեշտում է Անն Բրասերը,որը ժամանակին եղել է Լյուքսեմբուրգի ազատական կանանց ասոցիացիայի նախագահը։