Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատ՝ Չայկայի պարապությունը լցնելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar-rd-2

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի համար Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ հավաքված ակտիվիստներն այսօր յուրահատուկ նվեր էին պատրաստել։ Նրան ցանկանում էին շախմատ նվիրել։ «Ընդունեք այս նվերը՝ ի նշան բարեկամության, լցրեք ձեր պարապությունը կամ պատասխանեք ձեր հայ գործընկերոջ նամակին։ Սխալ մտածված քայլերը կարող են լարվածություն առաջացնել հայ եւ ռուս ժողովրդների բարիդրացիական հարաբերություններում»,- ասաց ակտիվիստ Կարեն Պետրոսյանը։ Հյուպատոսարանի ներկայացուցիչը միայն նամակը ներս տարավ, իսկ շախմատը հրաժարվեց տանել՝ պատճառաբանելով, որ նվերներ վերցնելու իրավունք չունի: Ակտիվիստների միակ պահանջը՝ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել հայկական կողմին: Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների դաժան ոճրագործությունից 3 ամիս անց գործով միակ կասկածյալը՝ Վալերի Պերմյակովը, դեռ գտնվում է ՌԴ իրավապահ մարմինների հսկողության տակ, եւ հավաքվածների խոսքերով՝ մեր արժանապատվության խնդիրը լուծված չէ։ Հավաքվածները մինչեւ ապրիլի 24-ը կսպասեն ՌԴ գլխավոր դատախազի պատասխանին, եւ դրանից հետո նոր միայն կդիմեն այլ գործողությունների։ nkar Rd Մանրամասները՝ տեսանյութով