Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի իշխանություններին կոչ կանեն ճանաչել Ցեղասպանությունը

Քաղաքականություն
jaher1

Ապրիլի 25-ին, ժ.14:00-ին Բեռլինում՝ Կանցլերի նստավայրի դիմաց, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմը եւ Գերմանահայկական միությունը համատեղ կանցկացնեն բողոքի ցույց՝ նվիրված Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին: Գերմանիայի հայ համայնքի կոչն ուղղված կլինի Գերմանիայի իշխանություններին՝ ճանաչելու եւ դատապարտելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Այնուհետև ցուցարարները բողոքի երթով կշարժվեն դեպի Բրանդենբուրգյան դարպասներ: Երթը կեզրափակվի հանրահավաքով: Գերմանահայ համայնքի կողմից ստեղծված կոմիտեն հաստատել է իր կարգախոս-պահանջը՝ «Հիշի՛ր, միացի՛ր, պահանջի՛ր»: Կոմիտեն հայությանը կոչ է անում համախմբել ներուժը և մասնակցել Բեռլինում կայանալիք ցույցին: