A
A
ԱԺ նախկին պատգամավորը չի կարողանում խցից դուրս գալ
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի պաշտպանը մեկ ամսից ավելի է՝ չի կարողանում տեսակցել նրա հետ։ «Չի կարողանում խցից իջնել հանդիպումների սենյակ, ոչ քննչական գործողությունների մասնակցել եւ ոչ էլ ներկայանալ կալանքի ժամկետի երկարացման դատական նիստերին»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Կարեն Սարդարյանը։ Նրա խոսքերով՝ իր պաշտպանյալը շատ վատ վիճակում է գտնվում եւ անհապաղ պետք է տեղափոխել ստացիոնար բուժման։ Մինչդեռ որեւէ արձագանք մինչ այս պահը չկա։ Նախկին պատգամավորը մեղադրվում է հարկեր վճարելուց խուսափելու եւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ։ Նա ձերբակալվել է այս տարվա փետրվարի 2-ին։