Հովիկ Աբրահամյանը հրաշագործ չէ (տեսանյութ)
«Դեռևս նախորդ կառավարությունից ժառանգած տնտեսական ճգնաժամը վերականգնելու համար մեկ տարին շատ կարճ ժամանակահատված է»,- շեշտում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ՝ խոսելով Հովիկ Աբրահամյանի գլխավորած Կառավարության մեկ տարվա ընդհանուր գործունեության մասին։ Ներկա իրավիճակում առկա տնտեսական աճի բացասական ցուցանիշները, ՀՆԱ-ի և արտահանման ծավալների զգալի կրճատում և մի շարք այլ խնդիրներ, ըստ տնտեսագետի, կապված է ոչ միայն ներքին, այլև արտաքին գործոններով, ուստի պարոն Մանասերյանը վստահեցնում է ՝ տնտեսությունը վերականգնելու համար Հովիկ Աբրահամյանը դրսևորում է քաղաքական կամք։ «Մի մարդ մեկ տարում էն ինչ ավերվել ա տարիների ընթացքում, ուղղակի չի կարող հրաշք գործել, կարելի է ակնկալել միայն քայլեր, որոնք միտված են դրան, ով ա այն հանճարը, ով պիտի մեկ տարում հանգուցալուծեր բոլոր այն խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի առջև»,- շեշտում է նա։ Մանրամասներ՝ տեսանյութում