Հավաքվել է զինծառայողի բուժման համար անհրաժեշտ գումարի կեսը
2011 թվականի դեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում զինվորական պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Գևորգ Եղիազարյանի բուժումն արտերկրում շարունակելու համար անհրաժեշտ դրամական միջոցներ հավաքագրելու նպատակով քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպված դրամահավաքը շարունակվում է։ «Ա1+»-ի հետ զրույցում զինծառայողի մայրը՝ Նաիրա Գալստյանը, տեղեկացրեց, որ դրամահավաքի միջոցով հավաքվել է 14,5 միլիոն դրամ, ինչը Գևորգի բուժումը արտերկրում շարունակելու համար անհրաժեշտ 56 000 դոլարի կեսն է միայն։ Ըստ Գևորգի մոր՝ որդու վիճակն այժմ կայուն է, քաղաքացիները շարունակում են այցելել, զանգել ու իրենց աջակցությունն առաջարկել։ Պաշտպանության նախարարությունից ընտանիքի հետ վերջին անգամ կապ են հաստատել՝ 300 000 դրամ փոխանցելու համար։ Գևորգ Եղիազարյանի հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով «ՅունիԲանկ»-ում բացվել են հաշվեհամարներ AMD 24100321447500 USD 24100321447501 EUR 24100321447502 Արտերկրից ևս հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել Gofundme կայքի միջոցով՝ http://www.gofundme.com/qggmysc