Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանաչ տարածքը սեփականաշնորհվել է. բնակիչները հիշում են քաղաքապետի խոսքերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar-bak

Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության 22 հասցեի բնակիչները մի քանի օր առաջ տեղեկացել են, որ իրենց բակի կանաչ տարածքը սեփականաշնորհվել է։ Թույլտվությունը տրամադրել է Երեւանի քաղաքապետարանը։ «Մեր խնդիրն է, որ կանաչ տարածքին ձեռք չտան։ Իրենք ասել են, որ 120 քմ տարածք են սեփականաշնորհել եւ գեղեցիկ պուրակը եւ կանաչապատ տարածքը զավթել են, վկայական են հանել»,- «Ա1+»-ին ասաց Անահիտ Դավթյանը։ Իսկ Ալինա Դանիելյանն ավելացնում է. «Մենք այստեղ էինք, մեկը եկավ ասեց, բա դուք գիտեք, որ տարածքը սեփականաշնորհած է, ես էլ ուզում եմ առնեմ, ասեցինք չենք թողնի»։ Բնակիչները հիշում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքերը տարածքը կանաչապատելու վերաբերյալ։ Սեփականատեր Արսեն Մխիթարյանը հեռախոսազրույցում վստահեցրեց, որ ոչ մի կառույց այստեղ չի կառուցվելու. «Ոնց կա, այդպես մնում է։ Օրինական սեփականաշնորհվել է, ինչո՞ւմն է բանը շինարարությո՞ւն է արվում, շե՞նք է կառուցվում»։ Խոսքերը, սակայն, բնակիչներին հավատ չեն ներշնչում։ Նրանք կասկածներ ունեն, որ մի օր իրենց շենքի դիմաց վեր կխոյանա հերթական բազմահարկը։