«Ոտքի, դատարանն է գալիս». Տիգրան Սարգսյանը՝ նյույորքյան ներկայացմանը
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Նյու Յորքի Թեքեյան Մշակութային Միության, Մհեր Մկրտչյան թատերախումբը ապրիլի 12- ին ներկայացրեց
Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսը, որը նվիրված է Ազգային Ազատագրական շարժման գործիչ և վրիժառու Սողոմոն Թեհլերյանի գործունեությանը ։
Բեմադրության առիթով իր հայրապետական ուղերձն է հղել ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիոկոպոս Պարսամյանը. «Թեքեյան Մշակութային Միությունը հավատարիմ մնալով մշակութանվեր առաքելությանը, գնահատելի նախաձեռնությամբ ապրրիլի 12-ին պիտի ներկայացնե հայրենի անվանի գրող Պերճ Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է․․․» թատերախաղը։ Այս ձեռնարկը, բեմադրությամբ նախկին եգիպտահայ և այժմ Ֆրանսիա բնակվող ծանոթ թատերական գործիչ Ժիրայր Փափազյանի, մաս կը կազմե Միության կողմե կազմակերպած հանդիսություններուն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով ։ «Ոտքի Դատարանն է․․․» թատերախաղը կը ներկայացնե Հայ ժողովրդի վրիժառու զավակ Սողոմոն Թեհլերյանի հերոսական արարքին դատավարությունը» ։
Գլխավոր դերերում հանդես եկան Հարութ Պարսումյանը, Գառնիկ Ներսեսյանը, Հարութ
Չաթմաչյանը, Էիզաբեթ Աքյանը, Միսաք Պողոսյանը, Հակոբ Վարդիվառյանը, Խաչիկ
Սարըմինասյանը և ուրիշներ։
Բեմադրության բեմելին ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան
Սարգսյանը և ԱՄՆ-ի Արևելյան թեմի ատաջնորդարանից՝ արքեպիսկոպոս Կիզիրյանը ։
Ներկայացումը, որն անցավ մեծ հաջողությամբ՝ ներկաների կողմից ընդունվեց
ջերմությանբ ։
Ռոբերտ Կարապետյան, Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի