A
A
Երեխաները պարտադիր կսովորեն 12 տարի
12- ամյա կրթությունը կդառնա պարտադիր։ Երեկ ԱԺ-ն ընդունել է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ «Ցանցի առումով դպրոցներում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, պարզապես երեխաները, որոնք նախկինում հիմնական դպրոցն ավարտելուց հետո չէին շարունակում կրթությունը , ներկայումս, այս օրենքի համաձայն, պետք է շարունակեն իրենց կրթությունը կամ ավագ դպրոցներում, կամ միջին մասնագիտական հաստատություններում իրենց ընտրությամբ»,- «Ա1+»-ին ասաց Կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։ Օրենքը ուժի մեջ է մտնելու 2 տարուց։