Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես կազմակերպել «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների ռելաքսը (տեսանյութ)

Քաղաքականություն
cfe2093829eef78e148ba47e159bf4ff

ԱԺ-ում այսօր Գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ փաստաթղթում նշված նկարների ու բույսերի ծախսերին, որոնք ներառված էին սպառողներին վաճառվող գազի սակագնի մեջ. «Բա որ հանկարծ «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների էսթետիկական ճաշակը բարձրանա ու ցանկանան իրենց ռելաքսը անցկացնեն այնպիսի հանգստարաններում, որտեղ պետք է լինեն Տիցիանի կամ Ռենուարի նկարները, մանավանդ որ նրանց վարդագույն երանգները լավ հանգստացնում են: Սա կատարյալ թալան է, որը վայել չէ քաղաքական ուժին»: Նա խոսեց նաեւ լոզանյան համաձայնագրի մասին, երբ Իրանի նկատմամբ Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները կհանվեն. «Այս դեպքում լուրջ հեռանկարներ են բացվում Իրան-Վրաստան-ՀՀ համագործակցության միջոցով  դեպի Եվրոպա գազի արտահանման տրանզիտ ճանապարհի իմաստով: Թե՞ Հայաստանը մինչեւ 2043թ. կաշկանդված է ՌԴ հետ կնքած վասալային խայտառակ պայմանագրով: Մենք հիմա լրջագույն հնարավորություն ունենք, որին պետք է անդրադառնանք: Քաղաքական մեծագույն սխալ կլինի, եթե չօգտագործենք այն»: