Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի հաջողվում կապ հաստատել ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ

Քաղաքականություն
7ae8229959a937fef62d92d5522ff084

Այսօր առավոտվանից չի հաջողվում կապ հաստատել Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ. այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը՝ հավելելով, որ տեղեկություններ կան, թե նրա ծնողների տանն է խուզարկություն իրականացվում։ Նրա փոխանցմամբ՝ բերման է ենթարկվել նաեւ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը, Կապանի գրասենյակի ղեկավար Գեւորգ Գասպարյանը։ Վարդան Հակոբյանը այս ձերբակալությունները նմանեցրեց 2008-ի փետրվարի 28-ի ձերբակալությունների հետ, որին հաջորդեց Մարտի 1-ը։ Նա համոզված է, որ այս գործողություններով իշխանությունները ցանկանում են խափանել ապրիլի 24-ի հանրահավաքը։