A
A
Ինչպես մուտք գործել 14-րդ դարի դամբարան (տեսանյութ)

Երեւանի Աբովյան փողոցում՝ 9 մետր խորությամբ, գտնվում է 14- դարի դամբարան,որի մասին շատ քչերը գիտեն։ Դամբարան տանող միակ մուտքը մի շենքի միջով է, որի սեփականատերը արգելում է ելումուտը իր տարածքով։ 2000 թվականին, երբ դամբարանը դեռ նոր էր հայտնաբերվել, խոստանում էին, որ այն հասանելի կլինի բոլորին։ Բայց արդեն 15 տարի է՝ մշակույթի նախարարությունը «Ալեն Էլեն» ակումբի սեփականատիրոջ հետ համաձայնության չի գալիս։ Մշակույթի նախարարությունը մտադրվել է դամբարանի նոր մուտք բացել։ Աբովյան փողոցից դա անհնար է, քանի որ կվնասվի դամբարանը։ Հարեւանությամբ գտնվող նորակառույց շենքից մուտք բացելու հարցը մնում է օդից կախված։ Ավելին՝ տեսանյութով