Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակվել է ՄԻԵԴ դատավորի ընտրության մրցույթի վերաբերյալ զեկույցը

Քաղաքականություն
միեդ

«Իրավունքի Եվրոպա միավորումը» և «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» հրապարակել են ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի դիտարկման արդյունքները։ Զեկույցում արձանագրված են մրցույթի առավել խորքային ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումները: ՀԿ-ները զեկույցում մասնավորապես անդրադարձել են մրցույթի կազմակերպման, թեկնածուների ընտրության ազգային ընթացակարգի արդարության, թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքների խախտումներին, Հանձնաժողովի անկախության, անկողմնակալության և շահերի բախման իրավիճակներին, մրցույթի գնահատման համակարգի, արդյունքների ամփոփման և գնահատման ժամանակ հայտնաբերված խախտումներին և մի շարք այլ հարցերի: Զեկույցի մանրամասներն՝ այստեղ   Մարիամ Չախոյան ԻԵՄ մամուլի հետ կապերի պատասխանատու