Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն պատասխանում է Ժիրայր Սեֆիլյանին

Քաղաքականություն
vahan-babayan

ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը պատասխանել է Ժիրայր Սեֆիլյանին։ Երեկ վերջինս մասնավորապես ասել էր. «Ես, ըստ էության, առաջնորդում եմ մի շարժում, ոչ թե մի սեփական խանութ, ինչպես որ Ծառուկյանը։ Խանութ էր բացել եւ խանութպանն էր ինքը ընդամենը, խանութպանին վերացնելով՝ խանութին տեր ես դառնում»։ Վահան Բաբայանն իր տարածած հաղորդագրության մեջ նշում է. Երեկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իրեն թույլ է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ կուսակցության նախկին ղեկավարի հասցեին ոչ պարկեշտ ձեւակերպումներ։ Ես հատուկ շեշտեցի «Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար», որպեսզի հանրության համար պարզ լինի, թե ինչպես կարող է Արցախյան պատերազմի հրամանատարը, ով այսօր իրեն հռչակել է անհասկանալի ինչ-որ մի շարժման առաջնորդ, արտահայտվի ինչպես խանութի հասարակ մի դռնապան։ Նախապես ներողություն եմ խնդրում բոլոր դռնապաններից, եթե Ժիրայր Սեֆիլյանի հետ համեմատությունն իրենց վիրավորեց։