Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

21 տնօրեն պահանջում է ազատ արձակել ադրբեջանցի գործընկերոջը

Քաղաքականություն
ilgar

Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի Իլգար Մամադովին. պահանջում է ԵԽ քաղաքական դասընթացների դպրոցների ընկերակցությունը, որին անդամակցում են 21 դպրոցների տնօրեններ։ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտվել է  Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների դպրոցների տնօրենների հերթական ժողովը։ Բաքվում նախատեսված մարզական խաղերից առաջ  ժողովը   հանդես է եկել հայտարարությամբ Բաքվի դպրոցի տնօրեն Իլգար Մամադովի կալանքի տակ գտնվելու վերաբերյալ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան: Հայտարարությամբ Ադրբեջանի կառավարությունից պահանջվում է ազատ արձակել նաեւ ձերբակալված իրավապաշտպաններին, լրագրողներին եւ ընդդիմադիր գործիչներին մինչեւ Բաքվի խաղերը։ Հայտարարության տեքստը` ստորև.