A
A
Ադամ Շիֆը մեկ ժամ շարունակ կկարդա ցեղասպանության զոհերի անուններ
Ամերիկացի կոնգրեսմեն Ադամ Շիֆը մտադիր է ապրիլի 22-ին ոգեկոչել ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակը՝ մեկ ժամ շարունակ թվելով նրանց անունները: «Մեկ ժամ շարունակ ես կարդալու եմ Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած մի խումբ մարդկանց անունները: Ավելի քան 1.5 մլն մարդու անուն կարդալու համար կպահանջվեն շաբաթներ, եւ ես հույս ունեմ, որ զոհերի անունների ընթերցումը կօգնի մարդկության ուշադրությունը հրավիրել այդ ոճրագործության վրա»,- ասել է Ադամ Շիֆը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Կոնգրեսի կայքը