Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անաստասիա Գալուստյանը գրավեց 29-րդ տեղը

Սպորտ
sport-gexasahq

Չինաստանի Շանհայ քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը ավարտեց ելույթները: Այսօր կայացած կանանց մենասահքի կարճ ծրագրում մեր 15-ամյա մարզուհին վաստակել է 148.63 միավոր եւ գրավել 29-րդ տեղը: Այդպիսով` Անաստասիա Գալուստյանը դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ մրցակարգով ազատ ծրագրում հանդես գալու իրավունք ունեն 1-24-րդ տեղերը գրաված գեղասահորդուհիները: Նշենք, որ սա մեր մարզուհու երկրորդ լուրջ մրցաշարն էր այս տարի: Մինչ այդ նա Տալինում մասնակցել էր գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ ցույց էր տվել 12-րդ արդյունքը: