Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալբանիա–Հայաստան հանդիպումը կվարի «Շիրակ» - «Միկա» խաղի մրցավարը

Սպորտ
sport-albania-hajastan

Եվրոպայի 2016թ առաջնության ընտրական փուլի Ալբանիա - Հայաստան խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Դավիթ Ֆեռնանդես Բորբալանի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նրա օգնականները կլինեն Ռաուլ Կաբաներո Մարտինեսը, Ռոբերտո Դիաս Պերես Դել Պալոմարը: Չորրորդ պաշտոնյան է Խորխե Կանելո Պրիետոն, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կառլոս Կլոս Գոմեսը եւ Պեդրո Պերես Մոնտերոն: Ի դեպ, Դավիթ Բորբալանը 2011թ եղել է Հայաստանի գավաթի խաղարկության «Շիրակ» - «Միկա» եզրափակիչ խաղի գլխավոր մրցավարը: Հիշեցնենք, որ Ալբանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտում: