ՀՖՖ-ն տուգանել է «Խոսք եւ գործ» ՀԿ-ին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն ՀՀ Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնին տուգանել է 10000 դրամով: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Պատճառն այն է, որ այդ կենտրոնին պատկանող «Yerevan IT» ֆուտզալի թիմը չի ներկայացել Հայաստանի առաջնության «Գյումրիի» հետ արտագնա խաղին: Երեւանյան թիմին միաժամանակ գրանցվել է տեխնիկական պարտություն: Չի կայացել նաեւ ֆուտզալի Հայաստանի առաջնության «Թալգրիգ» - «Մռավ» հանդիպումը: Դրա համար ՀՖՖ կարգապահական կոմիտեն 10 հազար դրամով տուգանել է Արտյոմ-91 ՍՊԸ-ին, իսկ «Մռավին» գրանցել է տեխնիկական պարտություն: «Խոսք եւ Գործ» հասարակական կազմակերպությունը ՀՖՖ-ին կվճարի 50 հազար տուգանք, քանի որ իր կողմից Հայաստանի պատանեկան առաջնությանը հայտավորված «Էմմանուել-98» թիմը հրաժարվել է հետագա մասնակցությունից: