Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում Տ. Ուրիխանյանի որոշմանը

Քաղաքականություն
a702d38959285c5e094a3cd27b977c2a

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգանքով է վերաբերվում մեր գործընկեր Տիգրան Ուրիխանյանի կայացրած որոշմանը, ինչպես հարգանքով մոտեցել ենք մեր մնացյալ գործընկերների որոշումներին: Այս մասին հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը՝ անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի որոշմանը՝ ԲՀԿ-ից հեռանալու մասին։ «Յուրաքանչյուր գործիչ ինքն է ընտրում այն ճանապարհը, որով նպատակահարմար է գտնում շարունակել իր գործունեությունը: Մենք հաջողություն ենք մաղթում Տիգրանին իր նոր նախաձեռնություններում, և մենք ևս որևէ խնդիր չէնք տեսնում ընդհանուր տեսակետների շուրջ մեր համագործակցության հարցում»,- ասել է Բաբայանը: